21.05.2018|
20:14
Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելում Պարագվայի դեսպանատան հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են եղել Պարագվայի նախագահ Հորասիո Կարտեսը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Սա պատմական օր է, որն էլ ավելի կամրապնդի Պարագվայի և Իսրայելի հարաբերությունները»,- հայտարարել է Կարտեսը: